Վահրամ Թոքմաջյանն ահազանգում է, որ դասերի ժամին Տիգրան Ավինյանը քարոզարշավ է իրականացնում Պոլիտեխնիկական համալսարանում (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Վահրամ Թոքմաջյանն ահազանգում է, որ դասերի ժամին Տիգրան Ավինյանը քարոզարշավ է իրականացնում Պոլիտեխնիկական համալսարանում

Վահրամ Թոքմաջյանն ահազանգում է, որ դասերի ժամին Տիգրան Ավինյանը քարոզարշավ է իրականացնում Պոլիտեխնիկական համալսարանում։

«Հենց էս պահին, պոլիտեխնիկի շուրջ երեք հարյուր ուսանող, իրենց դասախոսների հետ մասնակցում են քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի հանդիպմանը։ Աշխատանքային ժամին, դասերի հաշվին։

Իհարկե, այստեղ վարչական ռեսուրսի կիրառման մասին խոսք անգամ չի կարող գնալ, քանի որ մարդիկ քննարկում են ակադեմիական քաղաքի հարցերը, պինդ մարմնի ֆիզիկային առնչվող տեսական հարցեր, ինչպես նաեւ հնարավոր է քննարկվի պինգվինների հնարավոր վերաբնակեցման հարցը գլոբալ տաքացման պայմաններում։ Ի վերջո, պարոն Ավինյանը նաեւ այդ բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահն է։

Էլ ե՞րբ հանդիպի ուսանողների հետ, եթե ոչ քարոզարշավի վերջին օրը` ժամը 12.00-ից եւ շնորհակալագրեր հանձնի արձանների լվացմանը մասնակցելու համար»։

Տեսանյութը՝ Վահրամ Թոքմաջյանի գրառման մեկնաբանությունների մեջ։