Գինեգործները պորտուգալական փոքրիկ Սան Լորենսո դո Բայրո քաղաքի փողոցներում «գինու գետ» են առաջացրել այն բանից հետո, երբ Levira Distillery գործարանի երկու ցիստերնից պատահաբար 2.2 մլն լիտր կարմիր գինի է արտահոսել:
Ինչպես գրում է Luxury Launches-ը, արտասովոր տեսարանն ապշեցրել է բնակիչներին:
Իշխանությունները բնապահպանական տագնապ են հայտարարել և քայլեր ձեռնարկել, որպեսզի ոգելից խմիչքը Կերտիմա գետը չլցվի և այն չաղտոտի: Ի վերջո «գինու գետի» հունը փոխվել է և այն թափվել է դաշտը:
Արտակարգ իրավիճակների ծառայությունը հայտնել է, որ թորման գործարանի մոտ գտնվող տան նկուղն ամբողջովին լցվել է գինիով։