Սննդաբան Եվգենի Միտրոշինը նշել է, որ կայուն սննդակարգն օգնում է նվազեցնել սթրեսի մակարդակը գրասենյակային աշխատանքի ժամանակ։
Lenta.Ru-ի հետ զրույցում մասնագետը նշել է, որ սննդակարգում կարևոր է պոլիչհագեցած թթուներով, C, D և B խմբի վիտամիններով, ինչպես նաև մագնեզիումով հարուստ մթերքներ ավելացնել։ Այս տարրերն օգնում են պայքարել անհանգստության դեմ, բարենպաստ ազդեցություն են ունենում նյարդային համակարգի վրա, ինչպես նաև ճնշում են սթրեսի հորմոնի՝ կորտիզոլի գործողությունը: Նրանք նաև հանգստացնում և խթանում են ուղեղի աշխատանքը։
Այսպիսով, ըստ Միտրոշինի՝ դիետան պետք է ներառի հավի միս, բանան, ընկույզ, պանիր, լոբի, գազար, հնդկաձավար, բրոկկոլի և ավելի շատ կանաչի, գրում է kp.ru կայքը։ Նա ընդգծել է, որ կանոնավոր սնունդը կարևոր է հոգեկանի համար, քանի որ նախաճաշը, ճաշը և ընթրիքը հարմարավետության գոտի են ստեղծում ուղեղի համար։ Իդեալական տարբերակն այն է, որ ուտեք ամեն օր նույն ժամին, որպեսզի ձեր ուղեղը կարողանա հանգստանալ և կայուն զգա: Կարևոր է նաև պարբերաբար ջուր խմելը։ Մասնագետի խոսքով՝ մեկ բաժակ ջուրը կօգնի ձեզ հանգստացնել սթրեսային իրավիճակը։