Մենք դիտորդ ենք դարձել մեր երկրի կործանման հարցում, սա է խնդիրը, իսկ մնացյալը զուտ հետևանք․ Ալեն Ղևոնդյան
Advertisement 1000 x 90

Մենք դիտորդ ենք դարձել մեր երկրի կործանման հարցում, սա է խնդիրը, իսկ մնացյալը զուտ հետևանք․ Ալեն Ղևոնդյան

Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Քանի դեռ դուք՝ «էլիտաներ», ակտիվիստներ, չգիտեմ վերլուծաբաններ, փորձագետներ, սովորական պատասխանատու ու մտածող քաղաքացիներ չեք հանգել այն մտքին, որ թշնամին է կառավարում ՀՀ, և այդ թշնամու անունը ՔՊ է և նրա ղեկավար կազմ, ապա դուք ձախողելու եք:

ՀՀ վարչապետը բառացիորեն իրականացնում է ադրբեջանական ու թուրքական էլիտաների հրահանգները. նա դա անում է շատ վաղուց, անգամ մինչ 2018-ը: Իհարկե, կան նաև այլ երկրներ, որոնք սրան մերթ ընդ մերթ հրահանգավորում են, սակայն իրավիճակը հենց այն է, ինչ ներկայացրի:

Քանի դեռ ձեզ համար այս պայքարը չի տեղափոխվել անձնական դաշտ, դուք պարտվելու եք:

Իհարկե այսքան բանից հետո դժվար է պատկերացնել, թե դա ինչպես դեռ չի տեղափոխվել անձնական դաշտ, բայց կյանքը ցույց տվեց, որ ՀՀ-ում ամենից աբսուրդ բաներից էլ ավելի աբսուրդ բաներ էլ են լինում, ու ինչ-որ փուլից հետո դա դառնում է օրինաչափություն:

Քանի դեռ ձեզ թվում է, որ սուր ելույթը, ինչ-որ խախտման բացահայտումը, նիկոլոսին ինչ-որ հարցում նեղը գցելը, ՔՊ-ին ստորացնելը և նման որակի գործողությունները արդյունավետ են, ձեզ հաճույք են պարգևում ու ձեզ թվում է, որ դուք ինչ-որ հարցում հաղթել, կրել եք, արդյունավետ հակաքայլ արել, ապա հիասթափեցնեմ ձեզ՝ ինքը թքած ունի բոլորի վրա.

էսօր սա է ասում, վաղը դիամետրալ այլ բան է ասելու, ու թքած ունի դուք իրեն կբռնեք դրա մեջ, թե՝ ոչ:

Ինքը իր խնդիրը դրած լուծում է. մի քիչ ձգձվում է, ինչ-որ ուշացումներով, բայց լուծում է, իսկ մնացյալը ոչ մի բան փաստացի չեն անում:

Մի բան էլ նիկոլը լավ գիտի, որ իր դեմ պայքարով, կամ իբր պայքարողներից որևէ մեկը մինչև վերջ գնացող չի:

Էս քաղաքապետի ընտրությունների ժկ էլ ասեմ. ով ինչքան ուզում է արադարացի քվե ստանա էլ, պետք է հաղթի Ավինյանը, հակառակ դեպքում Երևանը քաղաքապետ չի ունենա:

Ասեմ ավելին, անգամ քիչ քվեների պարագայում նրանք պլանավորումներ ունեն, ու քանի որ գիտեն, որ որևէ մեկը մինչև վերջ չի գնալու, ինչ ուզեն, դա էլ կանեն:

Մենք դիտորդ ենք դարձել մեր երկրի կործանման հարցում, սա է խնդիրը, իսկ մնացյալը զուտ հետևանք:

Գրառումս թող տպավորություն չստեղծի, որ իմաստ չունի գնալ ընտրության, հակառակը՝ պարտադիր պետք է գնալ ու քվերակել, բայց հետո էն մտքով, որ քվեիդ տեր լինես, ոչ թե ասես, ես քվեարկեցի, մնացյալը իմ գործը չի:

Էս ա: ամեն բան շատ պարզ ու հասարակ: Ուժով կպահես, երկիրը, կլինես, չես պահի՝ քեզ կոչնչացնեն:

Ի դեպ, երբ վիլայաթացումը ավարտվի, դուք կտեսնեք, թե քպ-ականները ինչ որակի երիտթուրքեր են, ու ինչ կարգի են հայ տեսակի դեմ տեղերում աշխատելու՝ Եժովն ու Յագոդան զարմացած կմնային»:



Նման նյութեր