«Այն, ինչ մենք լավ գիտենք, փողոց դուրս եկած մարդկանց նկատմամբ բիրտ ուժ կիրառելն է… անադեկվատ եք…». Հովհաննիսյանը՝ իշխանություններին
Advertisement 1000 x 90

«Այն, ինչ մենք լավ գիտենք, փողոց դուրս եկած մարդկանց նկատմամբ բիրտ ուժ կիրառելն է… անադեկվատ եք…». Հովհաննիսյանը՝ իշխանություններին

Զարուհի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այլևս այս հանընդհանուր անադեկվատությունը չեմ կարող տանել:

Այս օրհասական իրավիճակում կարելի՞ է առնվազն համարժեք արձագանքել, որպեսզի վստահ լինենք, որ պետական ինստիտուտներն աշխատում են:

Առաջին ու ամենակարևոր գործառույթներից մեկը, որը պետությունը պետք է իրականացնի այս արտակարգ իրավիճակում, դա տեղեկատվական քաղցը անընդհատ լրացնելն է, մի բան, որը բացարձակապես չի արվում:

Վստահ եղեք, եթե կոմունիկացիան ճիշտ կազմակերպվի, մարդիկ փողոցում չեն փնտրի որևէ տեղեկատվություն: Այս հուզական և ծայրահեղ լարված վիճակում ամենևին համարժեք չէ պետության արձագանքը:

Այժմ լրատվությունը պետք է անընդհատ մարդկանց իրազեկեր, թե որ մարզում ինչ արագ արձագանքման շտաբեր են ստեղծվում, որ տարածքում ինչպես են նախապատրաստվում հետագա քայլերին:

Ես նույնիսկ չգիտեմ, արդյո՞ք միջգերատեսչական որևէ մարմին ստեղծվել է, կա պլան Ա, Բ, Գ և այլն…

Փոխարենը, այն, ինչ մենք լավ գիտենք, փողոց դուրս եկած մարդկանց նկատմամբ բիրտ ուժ կիրառելն է: Դա անթույլատրելի է, հասկանում եք, այս իրավիճակում առանց այդ էլ հանրության կոտրված ողնաշարին խփել չի կարելի, հասկանու՞մ եք, մարդկանց նվաստացնելու, ճնշելու ու ստորացնելու միջոցները չեն գործելու, անադեկվատ եք…

Առաջին հերթին լրացրեք կոմունիկացիոն բացը, կազմակերպեք մարդկանց՝ այս ծանր վիճակում յուրաքանչյուրն իրեն տեղեկացված, ներգրավված և օգտակար պետք է զգա:

Անելանելիության և անպետք լինելու զգացումն է մարդկանց հանում փողոց, ու հետո էլ զարմանում եք, թե որոշ ուժեր օգտվում են դրանից և փորձում իրենց օրակարգն առաջ տանել:

Մշտապես, բոլոր ժամանակներում մարդիկ դուրս են գալիս փողոց, երբ պետության ինստիտուտները թերանում են, հակառակ դեպքում լինում են համամասնակից բոլոր գործընթացներին:

Ես արդեն չգիտեմ, էլ ինչ պետք է լինի, որ այս ամենապարզ բաները փորձենք իրականացնել և լրջանանք:



Նման նյութեր