Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «2018-ին Նիկոլը հայերին անվանում էր Հայաստանի հպարտ քաղաքացիներ, Արցախի հպարտ քաղաքացիներ: Ու ճիշտ էր անում, քանի որ նրանք իրոք հպարտ էին:
Հպարտ էին, որովհետև ունեին հաղթանակած պետություն, ազատագրված Արցախ, խնդիր լուծելու պատրաստ 2 բանակ, միջազգային հեղինակություն և հպարտանալու շատ ու շատ այլ բաներ:
Վերը նշածս հպարտության առարկաների կերտման հետ ոչ Նիկոլը, ոչ իր թիմակիցները ոչ մի կապ չեն ունեցել:
2023-ին 2018-ի հպարտ քաղաքացիներից զոհվել է առնվազն 5.500 մարդ, վիրավորվել է մոտ 20.000-ը, կովիդի զոհ է դառել մոտ 4.000 մարդ, ոչ մարտական գործողություններից բանակում զոհվածների թիվը տվել անցել է ցանկացած ողջամիտ բացատրության վրայից, ճանապարհներին խոշորագույն ավթովթարների զոհերը, Սուրմալուի զոհերը, այս զոհերը… այն զոհերը…
Հպարտ քաղաքացին պարզվեց որ և տուգանքի մատերիալ է և հանուն «ոչնչի» զոհվող:
Նիկոլը հպարտ մահվան ոչ միայն մունետիկն էր, այլ նաև գործիքը, իրականացնողը:
Այո, 2018-ին, հարգելի ՀՀ քաղաքացի, դու իրավունք ունեիր քեզ հպարտ համարելու, սակայն չէիր հասկանում ինչի հաշվին:
Նիկոլը հենց ՔՈ հաշվին է պատրաստվում գործել: Հենց ՔՈ, ՔՈ ԵՐԵԽԱՆԵՐԻ և ՔՈ ԱՊԱԳԱՅԻ հաշվին:
Հաջորդ հերթական զոհը հենց ձեր տնից է լինելու: Քեզ թվում է, թե դա անհնա՞ր է: Ասորիներին էլ էր թվում, թե միշտ պետություն են ունենալու»: