«Ամերիկացիները արհամարհել են Ալիևի հրավերը, ռուսները՝ ոչ»
Advertisement 1000 x 90

«Ամերիկացիները արհամարհել են Ալիևի հրավերը, ռուսները՝ ոչ»

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սեփական անհաջողությունները հաղթանակի վերածող Ադրբեջանի բռնապետը հիմա նոր շոու է կազմակերպել,որին մասնակից է դարձնում նաև Բաքվում հավատարմագրված դեսպաններին… Երկու ամիս էլ ալիևյան ԶԼՄ-ները առաջ են տանում Ջաբրայիլի շրջանի Չոջուխ Մարջանլի գյուղի վերականգնման հարցը,որը ստանձնել է Ադրբեաջնի նախագահ Իլհամ Ալիևը…

Գյուղ վերականգնելը շատ նորմալ երևույթ է, եթե Իլհամ Ալիևն այդ գյուղի պատմությունը չկեղծեր և չցանկանար այդ ամենից մի մեծ թատերական ներկայացում անել…

Նախ, ազերիական մամուլը խճճվեց սեփական ստի մեջ…Որոշ ԶԼՄ-ներ և սուլթան Ալիևի աշխատակազմը Չոջուխ Մարջանլին ներկայացնում են որպես ապրիլյան կարճատև պատերազմի ժամանակ ազատագրված գյուղ,իսկ որոշն էլ ներկայացնում են ճշմարիտը.գյուղը 1994 թ-ին է անցել ադրբեջանցիների վերահսկողության տակ և գյուղի նախկին բնակիչները մշտապես այցելել են իրենց տները և հարազատների շիրիմներիմ (այդ ապացուցող բազմաթիվ նկարահանումներ կան համացանցում)…

Սակայն ապրիլյան կարճատև պատերազմում ունեցած կորուստները և «ձեռքբերումները» անհամեմատելի են… Դրա համար էլ ալիևյան մանկալվիկները նախաձեռնել են «Չոջուխ Մարջանլի շոուն»…

Այդ ամենը քիչ էր՝ Ալիևը այդ ֆարսին մասնակից է դարձնում նաև Բաքվում հավատարմագրված դեսպաններին… Այսօր Ալիևի աշխատակազմը գյուղ էր հրավիրել այդ օտարերկրյա դեսպաններին՝ հայերի վայրագություններին ծանոթացնելու համար… Սակայն ազերիների համար տհաճ անակնկալ էր ԱՄՆ դեսպան Ռ.Սեկուտայի արհամարանքը և Չոջուխ Մարջանլի չմեկնելը…

Ազերիական մամուլն արդեն իր վայնասունն է դրել… Սակայն Բաքվում Վաշինգտոնի արհամարանքը փորձում են կոմպենսացնել Մոսկվայի հրավերքն ընդունելով… Հայաստանի ռազմավարական գործըկերոջ դեսպանը Բաքվում՝ Վլադիմիր Դորոխինը ոչ միայն այցելել էր Ալիևի կազմակերպած այդ թատերական ներկայացումը, այլև սրտաճմլիկ մեկնաբանություն էր տվել ազերիական կայքերից մեկին..

.«Մենք այստեղ ենք ժամանել պրոֆեսիոնալ նպատակով,որպեսզի ստանալ տեղեկություն,թե ինչ է կատարվում այստեղ և մենք,իհարկե,հասանք մեր նպատակին»,-ասել է Դորոխինը…

Շատ դիվանագիտական պատասխան է տվել ՌԴ դեսպանը Բաքվում…Չես կարող կռահել, թե Բաքվին է պաշտպանել, թե ակնարկել է, որ իրենք լավ գիտեն, թե ինչ շոու է կազմակերպել Ալիևը…

Սակայն ամենաճիշտը կլիներ ԱՄՆ դեսպան Սեկուտայի պես չմեկնել այդ թատրոնին… Սեկուտան տեղյակ է, որ 1994 թ-ին ազերիների վերահսկողության տակ գնտնող Չոջուխ Մարջանլին ոչ մի կապ չունի Իլհամի և ապրիլյան կարճատև պատերազմի հետ…

Ալիևը սիրում է բոլորին մասկակից դարձնել իր թատերական ներկայացումներին և հպարտանալ, թե ինչ միամիտն են այդ «դերասանները»…

Հ.Գ. Ադրբեջանում արդեն «ամոթանքի սյանն» են գամել ԱՄՆ դեսպանին… Միլլի Մեջլիսի պատգամավոր Ֆազայիլ Ղազանֆարօղլուն հայտարարել է, որ ԱՄՆ դեսպանի չմեկնելը Չոջուխ Մարջանլի նշանակում է, որ ԱՄՆ-ն պաշտպանում է հայկական «ագրեսիան»…»:



Նման նյութեր