«Երբ տեսնում եք այս կադրերը, ինքներդ ձեզ հարց տալի՞ս եք՝ սա, իրո՞ք, կատարվում է 2023 թ-ին»․ Արաքսյա Կարապետյանը FOX11-ի եթերում պատմում է Արցախում կատարվածի մասին (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

«Երբ տեսնում եք այս կադրերը, ինքներդ ձեզ հարց տալի՞ս եք՝ սա, իրո՞ք, կատարվում է 2023 թ-ին»․ Արաքսյա Կարապետյանը FOX11-ի եթերում պատմում է Արցախում կատարվածի մասին

Ամերիկահայ հաղորդավարուհի Արաքսյա Կարապետյանը շարունակում է Fox 11 հեռուստաալիքի լուրերով կիսվել արցախյան իրադարձություններով։ Նա իր ռեպորտաժներից մեկը տեղադրել է ինստագրամյան իր էջում, իսկ տեսանյութին կից գրել է․

«Երբ տեսնում եք այս կադրերը, ինքներդ ձեզ հարց տալի՞ս եք՝ սա, իրո՞ք, կատարվում է 2023 թ-ին։ Այսօր էլ, ինչպես 2020 թ-ի պատերազմից հետո, ամերիկյան շատ կազմակերպություններ են մեկնել Հայաստան օգնության նպատակով։ Artsakhs Nvehr կազմակերպությունը ոգեշնչվել է արցախցի մի տղայի՝ Նվերի լուսանկարից, որի ընտանիքը ապաստարան էր փնտրում պատերազմի ընթացքում»,-կիսվել է հաղորդավարուհին ու իր հետեւորդներին պատմել,-«Ադրբեջանի կողմից մոտ 10 ամսվա շրջափակումից հետո մարդիկ մնացել էին առանց սննդի եւ դեղորայքի։ Հետո՝ սեպտեմբերի 19-ին, ադրբեջանական բանակը խաղաղ բնակիչների ուղղությամբ հարձակում գործեց, արդյունքում նրանց հայրենիքը շրջապատվեց։ Հիմա Գորիս քաղաքը հեղեղված է մարդկանցով, որոնք ապրում են իրենց վատագույն երազում։ Իրականությունն այն է, որ երբ նրանք արթնանան այս շոկից ու մղձավանջից, պետք է ամեն ինչ զրոյից սկսեն»։

Հաղորդավարուհին նշել է՝ իրավիճակը նկարագրելու ամեմահարմար բառը, ինչպես շատ մարդիկ են ասում, «քաոսն է»։

«Հիմա կարեւորը մարդկանց սննդով ու կացարանով ապահովելն է, որպեսզի բռնի տեղահանվածներին կարողանանք մի կերպ կյանքի բերել»։