
Հեռուստատեսային պրոդյուսեր, մեդիա մենեջեր, Comedy Club Production-ի հիմնադիր եւ գլխավոր պրոդյուսեր Արթուր Ջանիբեկյանի կինը՝ Էլինա Ջանիբեկյանը, ինստագրամյան էջում հրապարակել է Արցախի «Մենք ենք մեր սարերը» քանդակի լուսանկարը։ Նա հրապարակմանը կից անդրադարձել է նաեւ աշխարհում տիրող «անարդարությանը»։
«Որքան ստախոս, անպետք եւ անարդար է մեր այսօրվա աշխարհը․․․»,-ռուսերենով գրել է նա։ Էլինայի հրապարակման ներքո մեկնաբանություն է թողել նաեւ դերասանուհի, աշխարհահռչակ ջութակահար Վլադիմիր Սպիվակովի կինը՝ Սաթի Սպիվակովան։