2023 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է իրանցի իրավապաշտպան Նարգիզ Մոհամադիին։ Այս մասին հայտարարել է Նորվեգիայի Նոբելյան կոմիտեն։
Նշվում է, որ նա հեղինակավոր մրցանակի է արժանացել Իրանում կանանց նկատմամբ բռնաճնշումների դեմ և հանուն մարդու իրավունքների և բոլորի ազատության համար պայքարի համար:
Նոբելյան կոմիտեն նշել է, որ Մոհամադին 13 անգամ ձերբակալվել է Իրանում, նա այժմ բանտարկված է։