Քանյե Ուեսթն իր նոր «կնոջը»՝ Բիանկա Սենսորիին, հրահանգնել է «երբեք չխոսել» եւ թելադրել այլ կանոններ՝ ներառյալ, թե ինչ ուտի եւ հագնի, Daily Mail-ին հայտնել է Բիանկայի ընկերներից մեկը։ Աղբյուրի փոխանցմանբ՝ վերջինը մտահոգություն է հայտնել այն մասին, որ 46-ամյա ռեփերը, գուցե, ճնշում է գործադրում իր 28-ամյա ընտրյալի նկատմամբ՝ փորձելով նրան նմանեցնել նախկին կնոջը՝ Քիմ Քարդաշյանին։
Կայքին հաղորդվել է, որ Բիանկան «այլեւս սեփական կարծիքը» չունի եւ ամեն ինչում «հնազանդվում է» սկանդալային ռեփերին։
«Քանյեն Բիանկայի համար մի շարք օրենքներ է մշակել, ըստ որոնց՝ նա պետք է երբեք չխոսի եւ հագնի միայն այն, ինչ ռեփերն իր համար կընտրի։ Նա նաեւ պահանջում է, որ կինը ուտի հատուկ սնունդ եւ կանոնավոր մարզվի, թեեւ ինքը՝ Քանյեն, չի մարզվում»,-Daily Mail-ի հետ բացառիկ զրույցում հայտնել է աղբյուրը։ Նրա խոսքով՝ ընկերներից մի քանիսը մի կերպ կապ են հաստատել Բիանկայի հետ, սակայն նա չի ցանկացալ զրուցել։
«Նա բոլորին լռեցրել է եւ ասել, թե նրանք նախանձում են իր հայտնիությանը»։