Ես կշարունակեմ իմ գործը։
Ուրեմն, մի օր երեխեն հարցնում ա հորը.
-Պապ, ես տենց էլ չհասկացա՝ ի՞նչ ա նշանակում վիրտուալ, ի՞նչ ա նշանակում իրական։
Հերն ասում ա՝ լսի տղես, հիմա իջի էն մեր տակի հարևանի տուն, ասա ձյաձ, պապան ասում ա որ հինգ հազար դոլար տամ, տակիդ հարևանի վրա կգրե՞ս։
Գնում-գալիս ա, ասում ա պապ, համաձայնեց։ Հերն ասում ա դե հիմա բարձրացի վերևի հարևանին նույնը ասա, հետո կողքինին, հետո էլ էդ կողքինի տակինին։ Գնում-գալիս ա, ասում ա պապ լրիվ էլ համաձայնեցին, հետո՞։
Հերն ասում ա հետոն ո՞րն ա, այ բալա, այսինքն մենք վիրտուալ ծախսեցինք քսան հազար դոլար, բայց իրականում ունենք չորս գործ տվողի անուն…
Եվ այսպես։
Այսօր համաշխարհային խառանշփոթ՝ կռիվ-պատերազմների մեջ, երկրագնդի օդի համար կռիվը՝ մենամարտը երկնքում, գլխավորում են երկու հսկաներ՝ ռուսական СУ կործանիչն ու ամերիկյան B-2A ռմբակոծիչը։
1946թ-ից սկսիզբ առած ԱՄՆ – ԽՍՀՄ սառը պատերազմը հավասարապես ընթանում էր ցամաքում, ջրում, օդում և նույնիսկ՝ տիեզերքում․․․
Սուխովի կոնստրուկտորական բյուրոյի հաջողությունները սկսվել էին դեռևս 1960-ականներին, երբ արտադրվեցին առաջին կործանիչները․
1961թ-ին ԽՍՀՄ ՌՕՈւ կազմ մտավ СУ- 7B ռմբակոծիչը, և սկսվեց СУ-երի դարաշրջանը։ Այսօր համաշխարհային երկնքում թագավորում են ռուսական СУ-34-ը՝ նոր դարի, բացարձակ անհավանական մարտունակությամբ աչքի ընկնող՝ «сверхзвуковой истребитель-бомбардировщик»-ը և ամերիկյան՝ համաշխարհային ավիացիայի պատմության մեջ երբևէ ամենաթանկ արժեցած՝ 23 միլիարդ դոլար, «B-2 Stealth Bomber бомбардировщик-невидимка Northrop B-2 Spirit»-ը։
Միանգամից ասեմ, որ ամերիկյան այս ֆանտաստիկ ռմբակօծիչը դեռևս 1960 -ականներից նախագծվեց և հասավ գերժամանակակից իր տեսքին ու մարտունակությանը 1989թ-ին։
Դրանից հետո այն արդիականացվեց և 2012թ-ին արդեն մտավ ԱՄՆ ՌՕՈւ կազմ, իսկ այս ֆենոմենալ մեքենայի կոնտրուկտորն էր ամերիկահայ ինժեներ կոսնտրուկտոր Հել Մարկարյանը (Hal Markarian)։
Իսկ ո՞վ էր СУ-34 ռուսական գերձայնային 4++ դասի ռմբակոծիչ-կործանիչի կոնստրուկտորը։ ԽՍՀՄ և ՌԴ վաստակավոր այդ կոնստրուկտորը, ինչպես նաև 12 գեներալներ, որոնցից երկուսը ցարական բանակի, երկու հայտնի մարշալների և սովետական միության յոթ հերոսների հետ միասին, ծնվել է Արցախի Խաչիսար գյուղում, առավել հայտնի որպես չարդախլու՝ 1935թ-ի հոկտեմբեր 6-ին։Անունը՝ Ռոլանդ Գուրգենի Մարտիրոսյան կամ, ինչպես ռուսներն են ասում՝ Ռոլան Մարտիրոսով։
Մոսկվայի ավիացիոն ինստիտուտը ավարտելուց անմիջապես հետո արդեն աշխատում էր Սուխոյի անվան կոնստրուկտորական բյուրոյում՝ նախագծերի ամենաառաջատար բաժնում, որը գործում էր իր և գլխավոր կոնստրուկտոր Պավել Օսիպովիչ Սուխոյի անմիջական ղեկավարությամբ։ Այդ բյուրոյում, արդեն Սուխոյից հետո, հաշված տարիների ընթացքում նախագծված և ստեղծված ճակատային կործանիչները հայտնի են ամբողջ աշխարհում, և դրանց աշխատանքները ղեկավարում էր Արցախցի Ռոլանդը, ով Հել Մարկարյանի հետ զուգահեռ, վաթսունականներից դեռ, եկան ու հասան գերժամանակակից ռմբակոծիչների դար․․․
Հել Մարկարյանը մահացավ 2012թ-ին, Գլենդելում՝ ԱՄՆ -ին թողնելով իր հոգեզավակին՝ B-2 Stealth Bomber-ը՝ «бомбардировщик-невидимка Northrop B-2 Spirit», իսկ Խաչիսարից Ռոլանդ Գուրգենիչը՝ ռուսաստանի աշխատանքի հերոս մեդալակիր, Բարեկամության մեդալակիր, Պատվո նշանի շքանշանակիր, Ալեքսանդր Նևսկիի մեդալակիր, մահացավ 2020թ-ին, Մոսկվայում՝ ռուսական ռազմաօդային ու տիեզերական զորքերին թողնելով իր հոգեզավակին՝ գերաժամանակակից, «ռուսական հրաշք» անվանվող, 4++ դասի՝ ՍՈւ-34 գերձայնային ռմբակոծիչ-կործանիչը։
Մաքսիմում զուսպ ու կոռեկտության մեջ մնալով, ասացեք խնդրեմ, սիրելի հայեր․
Խաչիսարն ու՞ր, ռուսն ու ամերիկան ուր, B-2 Spirit-ն ու СУ-34-ն ու՞ր, մենք՝ Հայաստան-Արցախն ուր՝ հենց հիմա, այս պահին!
Եվ սա է զավեշտը, սա է հայի ֆենոմենը՝ վիրտուալ ունենք աշխարհքի «պաշտպան» հայեր, իսկ իրականում՝ կորսված Հայրենիք…
Նկարում՝ ՌԴ վաստակավոր ավիակոնստրուկտոր Ռոլան Մարտիրոսովն իր «Սու-34»-ով և Հել Մարկարյանի նախագծած «B-2 Stealth Bomber» ամերիկյան ռմբակօծիչը․․․»։
Էդուարդ Մանվելյանի ֆեյսբուքյան էջից։