Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը երեկ Facebook-յան իր էջում գրել է.
«Լրագրողների համար։
Վաղը իմ կողմից զգլխիչ բաց նամակ կհրապարակվի՝ ուղղված առաջին հերթին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին, էթիկայի հանձնաժողովի նախագահ Լյովա Խաչատրյանին, ապա հանձնաժողովի մյուս անդամներին։ Չեմ խնայի ու չեմ հանդուրժի որևէ ժուլիկություն կամ որևէ ժուլիկի վրա հովանոց փռելու փորձ։ Կամ ձեր դեմքերը բացեք՝ հայտարարեք, որ ձեր պատկերացմամբ Ազգային ժողովը ախոռ է ու զույգ-զույգ՝ հովանավորով ու հովանավորյալով գնացեք ձեր Ծառուկյան դաշինքը, կամ՝ կայացրեք այն որոշումը, որը պարտավոր եք կայացնել։ Մի վախեցեք, կայացրեք որոշում ի օգուտ ձեր հովանավորյալի։ Թող ժողովուրդն ու Գագիկ Ծառուկյանը իմանան, թե ում համար են պատասխանատվություն ստանձնում։ Բաց ու պարզ։ Մնացածը՝ ավելի հիմնավոր վաղը։
Անհամբեր սպասում եմ Ծառուկյան դաշինքում երկու անունի։
Վաղը ցուցակի բենեֆիս է լինելու»։