
Սիրուշոն շարունակում է ինստագրանյան իր էջում կիսվել Արցախ կատարած իր այցերից։ Հերթական արխիվային հրապարակումը նվիրված է Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարին։ Երգչուհին տեղադրել է ընտանեկան լուսանկարներ եւ տեսանյութեր՝ տաճար կատարած իրենց այցից։ Տեսանյութերից մեկում երեւում է նաեւ նրա գործընկերն ու լավագույն ընկերներից մեկը՝ Անդրեն։
Посмотреть эту публикацию в Instagram
«Ղազանչեցոց… Իմ հուշերում միշտ կմնա այսպիսինը… Ղազանչեցոց տաճարը հատուկ տեղ ունի յուրաքանչյուր հայի սրտում: Ցավոք սրտի՝ ես չգիտեմ, թե ինչպիսի տեսք կունենա այն աղավաղվելուց հետո»,-գրել է Սիրուշոն։