
Սիրուշոն Արցախին նվիրված իր արխիվում կիսվել է նոր լուսանկարներով ու տեսանյութերով։ Կադրերից մեկում երգչուհին եւ իր մտերիմ ընկերն ու գործընկերը՝ Անդրեն, ուրախ պարում են Ստեփանակերտի հրապարակում։ Սիրուշոն գրել է, որ պահում է այդ հուշերը, մինչեւ կրկին կկարողանա գնալ տուն։
«Արցախի կարեւորությունը միշտ ենք հասկացել, միշտ դողացել ու գնահատել՝ գիտակցելով, թե ինչ գնով է ձեռք բերվել ու պահպանվել… Պահում եմ այս հուշերը, մինչեւ կվերադառնանք Արցախ»։
Երգչուհու հրապարակած կադրերում երեւում են նաեւ ընտանիքի անդամները, նրանց հետ հանգիստն Արցախում, Շուշին ու Արցախի բացառիկ բնությունը։