Իլոն Մասկն սկսել է գարեջուր վաճառել
Advertisement 1000 x 90

Իլոն Մասկն սկսել է գարեջուր վաճառել

Tesla-ն սկսել է սահմանափակ քանակով գարեջուր և Cybertruck էլեկտրական պիկապ բեռնատարի ոճով գավաթներ վաճառել։ Ընկերության ղեկավար Իլոն Մասկը X-ի իր էջում (նախկինում՝ Twitter) հրապարակել է CyberBeer + CyberStein Limited Edition Set-ի կայքի հղումը։

Հավաքածուն ներառում է երկու շիշ CyberBeer, որը պարունակում է Helles Lager գարեջուր՝ պատրաստված եվրոպական Saaz և Hallertau գայլուկից և գարեջրի երկու գավաթ: Շշերն ու գավաթներն ունեն յուրահատուկ դիզայն, ինը հիշեցնում է Cybertruck էլեկտրական պիկապ բեռնատարը, որը Tesla-ն ներկայացրել է 2019-ին:

Cybertruck-ի ոճով գարեջուր ստեղծելու գաղափարը Իլոն Մասկի մոտ ծագել է Giga Fest-ի՝ Գերմանիայում Gigafactory Berlin գործարանի բացմանը նվիրված միջոցառման ժամանակ, որը տեղի է ունեցել մի քանի տարի առաջ։

2023-ի ապրիլին Tesla-ն սկսեց կատարել Giga Bier-ի՝ ընկերության ստեղծած մեկ այլ տեսակի գարեջրի պատվերները: Այդ ժամանակ ընկերությունը երեք շիշ Giga Bier-ի գինը 100 դոլար էր գնահատել: Այժմ արդեն երկու շշի և երկու բաժակ CyberBeer + CyberStein Limited Edition Set-ի համար անհրաժեշտ է վճարել $150։ Բացի դրանից, Tesla-ն առաջարկում է Cybertruck-ի ոճով շշերի բացիչ, որը կոչվում է CyberOpener, որի համար հարկավոր է վճարել հավելյալ 50 դոլար: