Համեմատեք Սերժ Սարգսյանի բանակցածն ու Փաշինյանի բանակցածի արդյունքում Արցախի կորուստն ու հայաթափումը
Advertisement 1000 x 90

Համեմատեք Սերժ Սարգսյանի բանակցածն ու Փաշինյանի բանակցածի արդյունքում Արցախի կորուստն ու հայաթափումը

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրում է․

«2008-2018թթ. Արցախյան հարցի բանակցությունների ժամանակ ՀՀ իշխանությունները բանակցել են հանրաքվեի միջոցով Արցախի կարգավիճակի հստակեցումը, իսկ իրականում Արցախի անկախության միջազգային ճանաչման հարցը։

Ընդ որում, հանրաքվեի կազմակերպման երկու տարբերակին էլ հայկական կողմը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ իր համաձայնությունը տվել էր.

Տարբերակ 1։

Որոշվում է պարտադիր իրավական ուժ ունեցող հանրաքվեի անցկացման ժամկետ,որի արդյունքում կոնկրետ ժամկետներում Արցախում իրականացվում էր պարտադիր իրավան ուժ ունեցող հանրաքվե ,իսկ հայկական ուժերն էլ դուրս էին գալու 7 շրջաններից։

Տարբերակ 2։

Որոշվում է Արցախում պարտադիր իրավական ուժ ունեցող հանրաքվեի անցկացման փաստը,առանց կոնկրետ ժամկետ նշելու,որի արդյունքում Լաչինի ու Քելբաջարի շրջանները մնալու էին հայկական վերահսկողության տակ մինչեւ հանրաքվեի անցկացումը, 5 շրջաններից էլ դուրս էին գալու հայկական ուժերը։

Այսինքն Լաչինի ու Քելբաջարի հարցը հանրաքվեի ժամկետ չնշելու պարագայում հստակ փոխկապակցված էր հանրաքվեի անցկացման հետ։

Հենց այդ պատճառով էր Իլհամ Ալիեւը 44-օրյա պատերազմից հետո Քելբաջարում ասում,որ «Քելբաջարը պետք է մնար հայերին»։

Սա էր բանակցում Սերժ Սարգսյանը, որի բանակցած փաթեթին կապիտուլյանտ Փաշինյանն անուն էր կպցնում։

Դե հիմա համեմատեք Սերժ Սարգսյանի բանակցածն ու Փաշինյանի բանակցածի արդյունքում Արցախի կորուստն ու հայաթափումը։

Ու սա դեռ վերջը չէ,եթե շարունակեցիք կապիտուլյանտների ու դրա հաճախորդների թելը թելել»,- գրել է Շարմազանովը։



Նման նյութեր