Բրիտանահայ հայտնի շոումեն Գեւ Օրկյանը եւս մեկ անգամ անդրադարձել է Արցախում տեղի ունեցած իրավիճակի եւ Ադրբեջանի կողմից հայերի սպանության նկատմամբ աշխարհի լռությանը։ Ինստագրամյան իր նոր հրապարակման մեջ Օրկյանը, որը միշտ խոսում է ինչպես Հայաստանի, այնպես էլ աշխարհի այլ երկրների հանդեպ անարդարությունների մասին, գրել է։
«Այնքան շատ մարդիկ լռությամբ հետեւեցին հայերի սպանությանը, մինչդեռ բարձր բղավում են Իսրայելի եւ Պաղեստինի ողբերգությունների մասին։ Մի՞թե բոլորս էլ մարդ չենք»։