Արմեն Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մի բան ասեմ, բայց «քարուփետով» վրա չտաք: Վաբշե տը արդեն 100 տարի ա, ինչ Կարսի բերդի գլխին թուրքական դրոշակ է դրած, նույնը՝ Վանում, նույնը՝ Մուշում, նույնը՝ Կարինում, նույնը…
Չեմ ուզում էս գիշերաժամին «խորանամ» կամ բացեմ ասելիքս:
Ուղղակի նշեմ 1 բան. մի քանի 100 տարվա մեջ, ըստ էության՝ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ, մոտ 30 տարի առաջ, մեր պատմական հողերից մի կտոր հետ էինք բերել, այն էլ զուտ այն բանի շնորհիվ, որ մեր աշխարհի էդ անկյունի մեր բազմահազարամյա բնիկ հայրենակիցները ամեն գնով կառչել էին իրենց բնօրրանին ու կռիվ տվեցին:
Բայց ո՞նց կլիներ, հաղթեցինք ու բիոմասսան սկսեց ատե՛լ այդ հաղթանակը, որովհետև բիոմասսայի համար իրա բկից ու ստամոքսից էն կողմ բան չկա: Հանրագումարում՝ բիոմասսան հաղթեց ազգին էլ, ժողովրդին էլ, իր պատկերով ու նմանությամբ մի ծայրահեղ ստահակի դրեց գլխներին ու մինչև հիմա շաի էլ ուրախ ու երջանիկ են: Լավ, ոնց որ թե՝ «խորացա»…»։