
««Երաժշտական» ընթրիք՝ նախարարի հրավերով.
Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հրավերով այսօր երեկոյան ընթրիքի սեղանի շուրջ էին հավաքվել կոմպոզիտորներ և ստեղծագործական խմբերի ղեկավարներ՝ հասկանալու գրեթե հավերժական դարձած հարցերի խորքը. ինչու՞ ստեղծագործական խմբերը չեն կատարում հայաստանցի ժամանակակից կոմպոզիտորների գործերը և, ի վերջո, ի՞նչ տեսակի երաժշտություն է ուզում լսարանը։
Երաժշտական հակամարտության երկու կողմերին մեկտեղած սեղանի շուրջ գտնված լուծումները գոհացուցի՞չ էին՝ կարելի է դատել լուսանկարներից»։