
ԱՄՆ-ում բնակություն հաստատած երգչուհի Արմինկան ինստագրամյան իր էջում հրապարակել է լուսանկար՝ կիսվելով իր մտորումներով:
«Սոցիալական մեդիա վերադառնալու ցանկություն առանձնապես չկա, բայց եկել եմ՝ ձեզ հիշեցնելու մի քանի կարևոր բաների մասին: Եկել եմ՝ասեմ,որ ձեզ շա՜տ սիրում եմ: Եկել եմ՝ասեմ,որ երբեք ու ոչ մի պարագայում թույլ չտաք ձեր սրտին չարանալ: Սեր ու բարիք տարածեք ձեր շուրջը միայն: Չհուսահատվեք. որքան էլ ծանր լինի, մի օր ամեն բան ավարտվում է: Ու վերջապես, եկել եմ՝ հիշեցնեմ,որ մենք լավն ենք, բարի ու հզոր ենք, որովհետև մենքհայ ենք»,- գրել է Արմինկան: