«Ես կախվածություն ունեցող հարբեցող էի»․ Ադելը խոսել է ալկոհոլի չարաշահման եւ 3 ու կես ամիս առաջ դրանից հրաժարվելու մասին
Advertisement 1000 x 90

«Ես կախվածություն ունեցող հարբեցող էի»․ Ադելը խոսել է ալկոհոլի չարաշահման եւ 3 ու կես ամիս առաջ դրանից հրաժարվելու մասին

Վեգասում տեղի ունեցած իր շոուի ժամանակ Ադելը հայտնել է, որ արդեն 3 ու կես ամիս է՝ դադարել է ալկոհոլի օգտագործումը, երգչուհու խոսքերը մեջբերում է Daily Mail-ը։

Արտիստը նշել է, որ ինքը «կախվածություն ունեցող հարբեցող է եղել» ավելի երիտասարդ տարիքում, եւ խոստովանել է, որ «ձանձրալի» է համարում իր այժմյան սթափությունը ու «կարոտում է ալկոհոլը»:

35-ամյա Ադելը ասել է. «Ես դադարել եմ ալկոհոլի օգտագործումը, մոտավորապես, 3 ու կես ամիս առաջ, եւ դա ձանձրալի է: Դե պատկերացրեք՝ ես 20 տարեկանում բառացիորեն կախվածություն ունեցող հարբեցող էի․․․ Ես նաեւ կրճատել եմ կոֆեինի չափաբաժինը»։

Զրուցելով երկրպագուներից մեկի հետ, ով ասել է, որ ամբողջ օրը խմում էր, նա հավելել է. «Վայելիր քո թթու վիսկին: Ես քեզ շատ եմ նախանձում»։

Մարտին Ադելը բացահայտեց, որ Covid-19-ի սահմանափակումների ժամանակ մի օր լանչից առաջ 4 շիշ գինի էր խմել: