Բժշկական գիտությունների դոկտոր, էնդոկրինոլոգ Զուխրա Պավլովան անվանել է մի մթերք, որի կանոնավոր օգտագործումն օգնում է երկարացնել կյանքը, գրում է ՌԻԱ Նովոստին։
Մասնագետի վկայությամբ, այդպիսի ազդեցություն ունի հավի ձուն։ Պավլովան հղում է անում ամերիկացի գիտնականների հետազոտությանը, որոնք ուսումնասիրել են առանց ձվի, երեք ձվի սպիտակուցի և օրական երեք ամբողջական ձվի սննդակարգի ազդեցությունը 18-ից 35 տարեկան առողջ երիտասարդների վրա:
Լավագույն արդյունքները ցույց է տվել այն խումբը, որի սննդակարգը ներառում էր հավի ամբողջական ձու։ Սա օգնել է նվազեցնել արյան մեջ խոլեստերինի մակարդակը և բարելավել արյան անոթների ու սրտի վիճակը: Հետազոտության համաձայն, ամեն օր ամբողջական ձու ուտելը կարող է նաև կանխել աթերոսկլերոզի զարգացումը` բարձրացնելով «լավ» խոլեստերինի մակարդակը:
Հետազոտությունը չի հստակեցրել, թե ինչ ձևով են մասնակիցները ձու օգտագործում: Պավլովան խորհուրդ է տալիս դրանք եփել կամ շոգեխաշել և ուտել ամբողջովին։ Բժիշկը նշել է, որ դեղնուցները հարուստ են կենսաբանորեն ակտիվ սննդանյութերով և միացություններով, որոնք բարելավում են նյութափոխանակությունը, լիպիդային փոխանակությունը և իմունային գործառույթը։