Ընտրեք նկարում պատկերված ծրարներից և իմացեք, թե ինչ է սպասվում ձեզ մոտ ապագայում․․․
Ծրար №1
Արևը միշտ էլ ծագում է անկախ որևէ բանից։ Ճիշտ է, գիշերը երկար էր և հասցրել է ձանձրցնել, սակայն մի հուսահատվեք, շուտով հորիզոնում կհայտնվի երջանկության առաջին ճառագայթը, որը կվերածվի լույի հսկայական հոսքի։ Առջևում ձեզ լայն, ազատ ու շլացուցիչ սպիտակ շրջան է սպասվում։ Ձեր կյանքում դրական փոփոխությունները արդեն մոտ ժամանակներում են սպասվում։ Շարունակեք առաջ շարժվել և աստված կպարգևատրի ձեզ էլ ավելի մեծ հաջողություններով։
Ծրար №2
Տիեզերքը որոշել է ուրախացնել ձեզ և կատարել ձեր ցանկությունը։ Ձեզ մեծ դրական փոփոխություններ են սպասվում կյանքի երկու կարևոր բնագավառներում. Ֆինանսական և անձնական։ Առաջիկա երեք ամիսներն ամենահաջողակն են լինելու ձեզ համար, դուք ձեզ բացարձակ երջանիկ մարդ եք զգալու։ Փորձեք չվախեցնել հաջողությանը կասկածներով և վատ բանի սպասումներով և դուք կստանաք այն, ինչ վաստակել եք, չէ որ դուք արժանի եք դրան։
Ծրար № 3
Քաոսային շարժումները շփոթեցրել են ձեզ և ձեզ շրջապատող մարդկանց։ Եթե նույնիսկ պատկերացում չունեք, թե ինչ եք ուզում, ընտրեք որևէ նպատակ և առաջ շարժվեք, եթե նույնիսկ թվում է, թե խճճվել եք և սխալ ուղղությամբ եք գնում։ Դա անպայման ձեզ ճիշտ ուղու վրա կկանգնեցնի։ Շատ շուտով դուք կհայտնվեք այնտեղ, որտեղ ուրիշները երազում են լինել։ Դուք շատ բանի եք ընդունակ, չհիասթափեցնեք ինքներդ ձեզ։
Ծրար №4
Անցյալն անցել է և վերադարձնել այն չի ստացվի։ Ինչքան էլ որ այնտեղ լավ էր, առջևում ձեզ շատ ավելի լավ բաներ են սպասում։ Տիեզերքը երբեք չի վերցնում մեզանից լավը, որպեսզի փոխարենը տա վատը։ Հիմա դուք այդպես չեք կարծում, բայց հետո կհասկանաք, որ արդյունքն արժեր այն բոլոր տհաճ պահերը, որ վերապրել եք։ Նայեք պատուհանից դուրս, ժպտացեք արևի և հարցրեք ինքներդ ձեզ՝ մի՞թե ես հիմա ունեմ այն, ինչին արժանի եմ։ Եթե այո, ապա մենք ձեզ շնորհավորում ենք, իսկ եթե ոչ՝ ապա մտածեք, թե ինչպես կարող եք դա փոխել։ Տիեզերքը կաջակցի ձեզ ամեն ինչում, նա սիրում է նրանց, ովքեր սիրում են կյանքը։
Ծրար №5
Երկար ժամանակ կուտակված հոգնածությունը կզիջի իր տեղը ուրախությանն ու հիացմունքին։ Թե ինչը պատճառ կհանդիսանա, պարզ չէ։ Միգուցե դա ֆինանսական վիճակի բարելավում է, հնարավոր է նոր հարաբերություններ, որոնք ոտից գլուխ կշրջեն ձեր կյանքը։ Ամեն դեպքում բացասական մտքերի համար առիթներ այլևս չեք ունենա, այլ կլինի միայն վառ արև, տաք քամի և թռչելու ցանկություն։ Կիսվեք ձեզ ժպիտով և ջերմությամ և այդ դրական էներգիան անպայման կրկնապատկված կվերադառնա ձեզ։