Փրկարարական ծառայություն տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի «Չայզամ» լճի հարակից տարածքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ:
Ինչպես տեղեկացրին ԱԻՆ լրատվական ծառայությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Կապան-Գորիս հատվածի 34-րդ կմ-ին «Hyundai Sahta fe» մակնիշի (վարորդ՝ ԻԻՀ քաղաքացի, 1972 թ. ծնված Յ. Օ. Մահմուդ) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել անտառի կողմը (մոտ 60 մ):
Փրկարարները շտապ օգնության ավտոմեքենա են նստեցրել վարորդին և նույնպես ԻԻՀ քաղաքացիներ ուղևորներին՝ 1978 թ. ծնված Մ. Հ. Գուլամեդային, 1951 թ. ծնված Ս. Մ. Ահմադին և 1979 թ. ծնված Ա. Ս. Մահմուդին: Վերջիններս տեղափոխվել են Կապան քաղաքի ԲԿ:
Բժիշկները վարորդի և ուղևոր Մ. Հ. Գուլամեդայի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ մյուսներինը՝ բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: