Գարիկ Պապոյանի կինը՝ բլոգեր Մարիաննա Վարդանյանը, Instagram-ում կիսվել է նոր հրապարակմամբ, բայց այս անգամ՝ երաժշտական բովանդակությամբ: Ֆուդ բլոգերը տեղադրել է Բիլի Այլիշի What Was I Made For երգի cover-ն ու արժանացել լսարանի դրական մեկնաբանություններին:
Մարիաննայի տեսանյութի ներքո մեկնաբանել է նաեւ ամուսինը:
«Ես Ձեզ ասում եմ՝ այո»,-կատակել է Գարիկը, որին Մարիաննան պատասխանել է,-«Կրկնվում եք 10 տարի հետո»:
Հիշեցնենք, որ Մարիաննան տարիներ առաջ խմբի կազմում մասնակցել է «Շանթ» հեռուստաընկերության X Factor նախագծին, որտեղ Գարիկը եղել է ժյուրիի կազմում: