ԽՈՅԵՐ
Ձեզնից բացի, ոչ մեկ չգիտի, թե ինչ է ձեզ հարկավոր։ Նույնիսկ, եթե սիրելի էակը ցանկանում է ուղղություն ցույց տալ ձեզ, կարելի է լսել նրան, բայց անել այնպես, ինչպես ձեր սիրտն ու միտքն է թելադրում։ Ի վերջո, ձեր կյանքն է եւ, առաջին հերթին, հենց դուք եք պատասխանատու դրա համար։
ՑՈւԼԵՐ
Հոկտեմբերի 22-ը դժվար օր կլինի ձեզ համար։ Պետք է սովորել ներել եւ մոռանալ բոլոր վիրավորանքները։ Խնայեք ձեր նյարդերը, եթե սիրելի էակը ինչ-որ կերպ կնեղացնի ձեզ։ Ամեն ինչ անցողիկ է, իսկ իրական սերը՝ մնայուն։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Այսօր ձեր անձնական կյանքը ամբողջությամբ կամ մասնակիորեն կախված կլինի ձեր վճռական քայլերից։ Եթե դուք գոնե մեկ վայրկյան թուլանաք, հիշեք՝ հարցականի տակ եք դնում ձեր ամբողջ կյանքը։ Խելացի գործեք։
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Հոկտեմբերի 22-ին Խեցգետինների համար շատ կարեւոր է ժամանակի բաշխումը։ Եթե ձեզ մոտ դա չստացվի, ուրեմն անձնական կյանքը վտանգված կլինի։ Ճիշտ է, հնարավոր է ոչինչ էլ չպատահի, բայց տրամադրության անկում կնկատվի ոչ միայն ձեր, այլեւ սիրելի էակի մոտ։
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Առյուծներ, աստղերը բարեհաջող օր են պատրաստել արշավների, զբոսանքի կամ պիկնիկի գնալու համար։ Իհարկե, դա պետք է անել սիրելի անձնավորության եւ երեխաների հետ։ Աստղերը խորհուրդ են տալիս վաղ արթնանալ, լվացվել, սրճել եւ ճանապարհ ընկնել։ Հոկտեմբերի 22-ին մոռացեք բոլոր տնային գործերը։
ԿՈՒՅՍԵՐ
Հոկտեմբերի 22-ին ընկերների շրջապատում ուրախ է լինելու։ Շատ ուրախ եւ շատ հետաքրքիր։ Այնպես որ՝ առաջիկա մի քանի օրերի համար անհրաժեշտ պոզիտիվը այսօր կապահովեք։ Դրական էներգիայի պաշարն այնքան մեծ կլինի, որ անգամ կկարողանաք կիսվել մյուսների հետ։
ԿՇԵՌՔՆԵՐ
Սիրելի էակն այսօր շատ բուռն կարձագանքի ձեր ամեն մի քնքուշ խոսքին, ձեր ուշադրության դրսեւորումներին։ Ուստի, փորձեք որքան հնարավոր է մեծ ուրախություն պարգեւել սիրելիին։ Հաճախ այդպես վերաբերվեք ձեր ընտրյալին, եւ նա ավելի շատ հաճույք կստանա ձեր հարաբերություններից։
ԿԱՐԻՃՆԵՐ
Հոկտեմբերի 22-ը երազանքների իրականացման օր է, եւ մեկ-երկուսի մասին կարելի է մտածել։ Կկատարվեն հատկապես նրանք, որոնք ոչ նյութական եւ ավելի զգայական են ու կապված են սիրելի էակի հետ։
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Այսօր սիրելի էակի ուշադրությունը չի բավարարի ձեզ։ Դուք կանեք հնարավոր ամեն բան նրան գրավելու համար, բայց ավաղ, ապարդյուն։ Ձեզ մնում է միայն սպասել ու սպասել…
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
Միայն ձեզնից է կախված` կկատարվի ձեր՝ երջանիկ սեր եւ հարաբերություններ սկսելու երազանքը, թե ոչ։ Բայց միայն նստել ու երազելով ոչինչ դուրս չի գա։ Հարկավոր է հստակ ձգտել դեպի հաղթանակ՝ իրականացնելով ձեր սիրելու եւ սիրվելու իրավունքը։ Պետք է՝ ա) տեսնել նպատակը, բ) հավատալ սեփական ուժերին, գ) խոչընդոտները անտեսել։
ՋՐՀՈՍՆԵՐ
Հոկտեմբերի 22-ին աստղերը հուշում են վերհիշել ձեր բոլոր տաղանդները եւ ցուցադրել դրանք սիրելի անձնավորությանը։ Կարող եք բանաստեղծություն ձոնել նրան, նկար նկարել կամ մի քանդակ նվիրել։ Ծայրահեղ դեպքում գործի դրեք ձեր խոհարարական հմտությունները։
ՁԿՆԵՐ
Այսօր սիրելի էակը ձեզ հետ կատակելու ցանկություն կունենա։ Անհայտ է, թե որքան ծիծաղելի կլինի նրա հումորը ձեզ համար եւ, արդյոք, նրան կհաջողվի ուրախություն պարգեւել ձեզ։ Օրվա վերջում մտածեք կատարվածի մասին եւ համապատասխան եզրակացություններ արեք։