Հաղորդավար դերասան Սուրեն Փահլեւանյանը եւ բլոգեր, դերասանուհի Մագա Հարությունյանն այս շրջանում Շրի Լանկայում են: Սիրավեպի մասին շարունակական լուրերից հետո Սուրենը ճամփորդությունից համատեղ լուսանկարներով է կիսվել Instagram-ում:
Կադրերից մեկում հաղորդավարն ու բլոգերը միմյանց ձեռք են բռնած, մյուսում՝ գրկախառնված են: Սուրենը լուսանկարը մակագրել է՝ «Շոկ կոնտենտ»: Մագան իր հերթին, կիսվելով լուսանկարով, կատակել է՝ «Հա, իրոք, շատ շոգ էր»,-գրել է նա:
Թե Սուրենը, թե Մագան հետեւորդների հետ, պարբերաբար, կիսվում են Շրի Լանկայում իրենց ժամանցով: