«Ադրբեջանի նախագահը հպարտորեն ցուցադրում է իրենց դրոշն Արցախում․ դա նույնն է, որ ես իմ հողաթափերը թողնեմ նախկին կնոջս տանը՝ մտածելով, թե այդ վայրն իմն է»․ Գև Օրկյան (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

«Ադրբեջանի նախագահը հպարտորեն ցուցադրում է իրենց դրոշն Արցախում․ դա նույնն է, որ ես իմ հողաթափերը թողնեմ նախկին կնոջս տանը՝ մտածելով, թե այդ վայրն իմն է»․ Գև Օրկյան

Ինչո՞ւ են հայերն անտեսանելի ամբողջ աշխարհի համար, հարցնում է Գեւ Օրկյանը։ Բրիտանահայ շոումենը Instagram-ում տեղադրած նոր տեսանյութում անդրադարձել է Ալիեւի՝ ադրբեջանական դրոշն Արցախում ցուցադրելուն եւ իրենց դարավոր հայրենիքից արտաքսված արցախցիների հանդեպ աշխարհի անտարբերությանը։

«Ադրբեջանի նախագահը հպարտորեն ցուցադրում է ադրբեջանական դրոշն Արցախում, ասես, դա ինչ-որ բան կարող է փոխել։ Դա նույնն է, որ ես իմ հողաթափերը թողնեմ նախկին կնոջս տանը՝ մտածելով, թե այնտեղ հեղինակություն ունեմ, կամ դա իմ սեփականությունն է։ Ոչ, դա այդպես չէ։ Արցախը եւս այդկերպ Ադրբեջան չի դառնում։ Սա, պարզապես, քաղաքական քայլ է՝ ճնշելու ամբողջ աշխարհի հայերին, մինչդեռ հայերի էթնիկ զտումը շարունակվում է ադրբեջանցի զինվորների կողմից, որոնք հայերին ստիպում են լքել իրենց դարավոր հայրենիքը»,-ասում է Օրկյանը՝ խոսելով նաեւ աշխարհի մյուս ազգերի եւ հայերի հանդեպ անհավասար վերաբերմունքի մասին։

«Ինձ եւ աշխարհի բոլոր հայերին հետաքրքրում է մի հարց՝ ինչո՞ւ ենք մենք աշխարհի համար այսքան անկարեւոր։ Ինչո՞ւ է հայերի կյանքը տարբերվում ամերիկացու, բրիտանացու, հրեայի, ֆրանսիացու կյանքից։ Ինչո՞ւ ենք մենք անտեսանելի դարձել»,-եզրափակում է շոումենը։