Ինչքանով ամուսինս ինձ ապահովում է, այնքանով էլ բավարարվում եմ. Նուարդ Վարդանյան
Advertisement 1000 x 90

Ինչքանով ամուսինս ինձ ապահովում է, այնքանով էլ բավարարվում եմ. Նուարդ Վարդանյան

Մի բնակարան ունեմ՝ տատիկիս տունն է, մորաքույրս նվիրատվություն է արել ինձ:

Այս մասին լրագրողներին ասել է Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Նուարդ Վարդանյանը։

«Այդ բնակարանը՝ Աբովյան 29, տուն 28-ը, որը 1915-ից՝ գաղթի թվականից սկսած, երբ պրա-տատիկս գաղթել է Վանից, ձեռք է բերել այդ բնակարանը, որը հիմա նվիրատվություն է արել ինձ»,- tert.am-ի փոխանցմամբ՝ ասել է նա։

Նա նշել է, որ իշխանություն գալուց հետո չի հարստացել, եկամուները չեն ավելացել.

«70 քանի հազար դրամով ինչպե՞ս ես պետք է անձամբ հարստանայի: 2022-ին ամուսինս ինձ նվիրել է մեքենա»,- ասել է նա

Լրագրողը նշեց, որ ավագանու մանդատը եկամտաբեր չէ, որին ի պատասխան նա ասաց.

«Ես դրա կարիքը չունեմ, ճիշտն ասած։ Ինչքան որ ինձ ամուսինս ապահովում է, այդքանով բավարարվում եմ»։

Նա նաև հերքեց լուրերը, որ Կենտրոնի թաղապետ է նշանակվելու։



Նման նյութեր