Թեյլոր Սվիֆթը պաշտոնապես միլիարդատեր է դարձել, հաղորդում է Bloomberg-ը: Կայքը գրում է, որ 33-ամյա երգչուհին համալրում է այլ միլիարդատեր արտիստների ցուցակը, որոնց թվում են, օրինակ, JAY-Z-ն եւ Ռիհաննան։
Հրատարակության համաձայն՝ Սվիֆթի կարողությունը կազմում է 1,1 միլիարդ ԱՄՆ դոլար, որի մեջ մտնում են նաեւ նրա շրջագայությունների եկամուտները, ապրանքների վաճառքը եւ այլն:
Հյուսիսային Ամերիկայում կայացած «The Eras» շրջագայության տոմսերի վաճառքից Սվիֆթը 2,2 միլիարդ ԱՄՆ դոլար է վաստակել, ինչի շնորհիվ կարողացել է, որպես բոնուս, 55 միլիոն ԱՄՆ դոլար վճարել հյուրախաղերի իր անձնակազմին:
Bloomberg Ecomics-ի հաշվարկով՝ ԱՄՆ-ում նրա 53 համերգները 4,3 միլիարդ դոլար են ավելացրել երկրի ՀՆԱ-ին: Ինչ վերաբերում է նրա «Թեյլոր Սվիֆթ. դարաշրջանների շրջագայություն» համերգային ֆիլմին, այն վերջերս դարձել է նմանօրինակ առաջին ֆիլմը, որը 100 միլիոն դոլարի վաճառք է գրանցել դրամարկղում:
Հունիսին երգչուհին զբաղեցրել է 34-րդ տեղը Ամերիկայի ամենահարուստ կանանց ցուցակում, որոնք ինքնուրույն են հասել հաջողության։