Ալկոհոլի գործածությունը կարող է դառնալ նախասրտերի ֆիբրիլյացիայի՝ շողացող առիթմիայի նոպայի պատճառ: Այս մասին իր թելեգրամյան ալիքում հայտնել է սրտանոթային վիրաբույժ Ալեքսեյ Ուտինը։
Բժիշկն ընդգծել է, որ սրտի զարկերի անկանոնությունը խիստ վտանգավոր ախտանշան է։ Ընդ որում, ինչպես սրտաբանը շեշտել է, նախասրտերի ֆիբրիլյացիան կարող է ի հայտ գալ ալկոհոլի գործածության հաջորդ օրը։ Սա է պատճառը, որ այս վիճակը կոչվում է «տոնական սրտի համախտանիշ»։
Նման խնդրի դեպքում մարդուն թվում է, որ սիրտը չափազանց ուժգին ու անկանոն է բաբախում։ Բժիշկը նախազգուշացրել է, որ ալկոհոլի չարաշահումը կարող է հանգեցնել կտրուկ թուլության, հևոցի ու կրծքավանդակի ցավերի։