
Երեկ փաստաբան Երվանդ Վարոսյանը հայտնել է, որ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադիր-ղեկավար Սերգեյ Սմբատյանն արդարացվել է:
Դուդուկահար Կամո Սեյրանյանը հրապարակել է Սերգեյ Սմբատյանի հետ լուսանկար՝ կից գրելով. «ՀՀ գլխավոր դատախազության դատախազի որոշմամբ դադարեցվել է Սերգեյ Սմբատյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը` մեղսագրվող արարքնը նրա կողմից կատարված չլինելու հիմքով։»: