Երեկ կայացել է երիտասարդ դերասանուհի Էվելինա Շահիրյանի և ռեժիսոր Հովհաննես Ղազարյանի հարսանիքը: Դերասանուհին Tert.am Life-ի հետ զրույցում նշել էր, որ պսակադրությունը կայանալու է Սուրբ Սարգիս մայր եկեղեցում, որտեղ էլ զույգը հանդիպել է միմյանց:
Զույգը ծանոթացել է «Հատուկ դասարան» հեռուստասերիալի շրջանակում և այնտեղից էլ սկսվել է նրանց սիրո պատմությունը: Զույգի առաջին պարն էլ կայացել է հեռուստասերիալի սաունդրեքի ներքո:
Հարսանիքին ներկա էին մի շարք հայ հայտնիներ, որոնք ինստագրամյան իրենց էջերի «Սթորի» բաժնում պարբերաբար հրապարակումներ էին անում:
Զույգի հարսանիքին երգել է Գոռ Սուջյանը և Ներսես Ավետիսյանը: