
Ամերիկացի հեռուստաաստղ և ձեռնարկատեր Քորթնի Քարդաշյանը չորրորդ անգամ մայրացել է։ Այս մասին հայտնում է People ամսագիրը։
Հայտնի աստղն ու նրա ամուսինը՝ Blink-182 ռոք խմբի թմբկահար Թրևիս Բարքերը, տղա են ունեցել։ Երեխայի սեռը զույգը բացահայտել էր հունիսին կազմակերպված երեկույթի ժամանակ։
44-ամյա Քարդաշյանն ու 47-ամյա Բարքերն արդեն վեց երեխա ունեն։ 2006-ից 2015 թվականներին ձեռնարկատերը հարաբերությունների մեջ է եղել գործարար Սքոթ Դիսիկի հետ։ Զույգը երեք երեխա ունի՝ ութամյա Ռեյն Ասթոնը, 13-ամյա Մեյսոն Դաշը և 11-ամյա դուստրը՝ Պենելոպա Սկոտլանդը։
Իր հերթին, Բարքերն ունի երեք երեխա դերասանուհի և «Միսս ԱՄՆ» տիտղոսակիր Շաննա Մոքլի հետ ամուսնությունից: