Էքսցենտրիկ ճապոնացի միլիարդատեր Կաորու Նակաջիման զայրացրել է սիցիլիացիներին այն բանից հետո, երբ պարզվել է, որ նա չորս օրով վարձակալել է Պալերմո քաղաքի մշակութային հաստատությունները՝ ծննդյան տոնը շքեղ նշելու համար: Հայտնի է, որ ծննդյան տոնին հրավիրվել է 1,400 հյուր:
Ինչպես գրում է Daily Mail-ը, տղամարդը կարողացել է վարձել Պալերմոյի ամենահին և խորհրդանշական տեսարժան վայրերը, ներառյալ օպերային թատրոնները, թատրոնները և հյուրանոցները՝ նշելու իր 73-ամյակը:
Միլիարդատիրոջ վարձած շենքերի թվում է նաև Teatro Massimo-ն՝ Իտալիայի ամենամեծ օպերային թատրոնը և ամենամեծերից մեկը Եվրոպայում:Նա նաև վարձել է Պոլիտեամա թատրոնը՝ կարգադրելով այնտեղ լրացուցիչ նստատեղեր տեղադրել, որպեսզի իր հյուրերը կարողանան պարել և ճաշել 132-ամյա հաստատությունում:
Ճապոնացու պահվածքը զայրացրել է տեղացիներին, որոնք չեն հասկանում, թե ինչպես են իշխանությունները Նակաջիմային թույլ տվել վարձել խորհրդանշական վայրերը: