Քայլի Ջենների բոյֆրենդ ռեփեր Թայգային տեսել են նրա Ferrari–ով Լոս Անջելեսում: Մեքենային վերաբերող պատմությունը ցնցել էր համացանցը:
Պարզվում է երաժիշտը խաբվել է լիզինգ անելիս: Բանն այն է, որ Ferrari ավտոընկերության մեքենաների խանութը մեքենան լիզինգի է տվել 3-րդ մարդու, որն էլ իր հերթին մեկ ուրիշին է վարձով տվել։ Մի խոսքով՝ անցնելով լիզինգի միջնորդների շարքով մեքենան հասել է ռեփերին, որը պնդում է, որ միջնորդներին վճարել է, իսկ նրանք փողը չեն փոխանցել Ferrari-ի դիլերներին:
Ընկերության ներկայացուցիչները մեքենան բռնագրավել են, սակայն ռեփերի թիմը սպառնացել է ակցիաներով։ Նրա իրավաբանները կարողացել են մեքենան վերադարձնեն ռեփերին՝ ապացուցելով, որ Tyga-ն իսկապես փողը փոխանցել է միջնորդներին, որոնց անուններն առայժմ չեն հրապարակվում, հայտնում է kolesa.ru-ն: