
68 տարեկանում մահացել է բրազիլացի դերասանուհի Էլիզանխելա դո Ամարալ Վերգեյրոն՝ հայտնի «Կլոն» սերիալից, որում նա մարմնավորել է Նոեմիային։ Այս մասին հայտնում է Globo-ն։
Դերասանուհին մահացել է ուրբաթ՝ նոյեմբերի 3-ին։
Դերասանուհու ինքնազգացողությունը վատացել է տանը, նա դժվարացել է շնչել։ Կինը հոսպիտալացվել է։ Վերգեյրոն մահացել է հիվանդանոցում սրտի կաթվածից։