Իսպանիայի քաղցկեղի հետազոտման ազգային կենտրոնը ստեղծել է մետաստազային վնասվածքներ ունեցող ուղեղների նմուշների պահման՝ աշխարհում առաջին կենսաբանական բանկը։ Այս մասին տեղեկացրել է NewAtlas լրատվական պորտալը՝ հղում կատարելով կազմակերպության մամուլի ծառայությանը։
Այս բանկն ընդունում է ուղեղի քաղցկեղ ունեցող պացիենտների մետաստազների նմուշները։ Դրա համար մարդու ուղեղի թեթեւ նմուշները տեղադրվում են հատուկ կոնտեյներներում, որոնք լի են հեղուկով՝ ճիշտ խոնավության եւ ջերմաստիճանի պահպանման համար։ Ստերիլության եւ կենսապաշտպանության բարձր մակարդակը կոնտեյների ներսում ապահովում է կոնտամինացիայի կանխումը եւ ուղեղի բջիջների կառուցվածքի պահպանումը։
Այնուհետեւ այդ նմուշներն ուսումնասիրվելու են՝ օնկոլոգիական հիվանդությունների դեմ պայքարի մեթոդների բարելավման համար։ Այդ նմուշները նաեւ կօգտագործվեն կլինիկական հետազոտություններում, քաղցկեղի դեմ պայքարին ուղղված տարբեր դեղամիջոցների ազդեցության ուսումնասիրման ժամանակ։ Այժմ նման փորձեր կատարվում են մկների վրա, բայց չափազանց կարեւոր է հետազոտել նաեւ մարդկային բջիջները։