«Բավական է՝ պահանջներ ներկայացնեք, ազատեք հայ գերիներին»․ Գև Օրկյան
Advertisement 1000 x 90

«Բավական է՝ պահանջներ ներկայացնեք, ազատեք հայ գերիներին»․ Գև Օրկյան

Գեւ Օրկյանն անդրադարձել է Ադրբերջանում պահվող հայ գերիների հարցին, հիշատակելով նաեւ Ռուբեն Վարդանյանին, Արցախի նախկին նախագահներին ու գործիչներին, որոնք «անօրինաբար ձերբակալվել են Ադրբեջանի կողմից»։ Նա միջազգային կազմակերպություններին հորդորել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատման պահանջից առաջ ուսումնասիրել բոլոր խնդիրներն ու առաջին հերթին ազատ արձակել հայ գերիներին։

«Ես դեռ փորձում եմ հասկանալ, թե ինչու են մինչ օրս բազմաթիվ հայ գերիներ պահվում Ադրբեջանում։ Եվրոպական Միությունը խաղաղության գործընթաց է պահանջում մինչեւ այս տարեվերջ, բայց ինչպե՞ս կարող է խաղաղությունը հաստատվել, երբ մարդիիկ դեռեւս անօրինական կերպով պահվում են Ադրբեջանում, այդ թվում՝ Ռուբեն Վարդանյանը, Դավիթ Բաբայանը, Դավիթ Մանուկյանը, Դավիթ Իշխանյանը, Լեւոն Մնացականյանը, նախկին նախագահներ՝ Արկադի Ղուկասյանը, Արայիկ Հարությունյանը, Բակո Սահակյանը․․․ Իմ հարցն ուղղված է ԵՄ-ին եւ մյուս ընկերություններին, ովքեր անօգուտ պահանջներ են ներկայացնում՝ առանց ուսումնասիրելու բոլոր խնդիրները, արհամարհելով հայկական հողերի անօրինական զավթումն ու Ադրբեջանի կողմից հայերի գերեվարումը։

Բանակցությունների սկզբի համար, նախ, ազատ արձակեք բոլոր գերեվարված հայերին։ Եկեք անկեղծ լինենք՝ իրական հանցագործները հայ գերիները չեն, այլ առաջնորդների ու կազմակերպությունների լռությունը, ինչը խթան հանդիսացավ այս հանցագործությունների համար»,-ասում է բրիտանահայ շոումենը։