Ստամբուլում Պաղեստինի աջակիցներից մեկը տասնյակ մկներ է բաց թողել McDonald’s-ի ռեստորանում
Advertisement 1000 x 90

Ստամբուլում Պաղեստինի աջակիցներից մեկը տասնյակ մկներ է բաց թողել McDonald’s-ի ռեստորանում

Ստամբուլում անհայտ անձը McDonald’s-ի ռեստորաններից մեկում տասնյակ մկներ է բաց թողել՝ ի նշան Գազայի հատվածում Իսրայելի գործողությունների դեմ բողոքի։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով թուրքական լրատվամիջոցներին։

Հրապարակված կադրերում երևում է՝ ինչպես է տղամարդը արկղով մկներ բերում և բաց թողնում կրծողներին հաճախորդներով լի ռաստորանում՝ միաժամանակ բղավելով․ «Կերե՛ք այս մկներին, ոչ թե մուսուլմանների միսը»։

Առայժմ հայտնի չէ՝ ինչ հետևանքներ կունենա միջադեպը տղամարդու համար։

Թուրքիայում Starbucks սրճարանների ցանցի ու McDonald’s ռեստորանների ցանցի դեմ պաղեստինամետ քաղաքացիների բողոքի ակցիաները չեն դադարում արդեն մի քանի շաբաթ, սակայն զգալի արդյունք չի նկատվում։ Միևնույն ժամանակ ավելի վաղ McDonald’s Türkiye-ն հայտարարություն էր տարածել՝ հերքելով իր կապը ռեստորանների իսրայելական ցանցի հետ և հայտնելով, որ 1 մլն դոլորի հումանիտար օգնություն է ուղարկել Գազայի բնակիչներին։



Նման նյութեր