Լրագրող Վահե Մակարյանը տելեգրամյան իր ալիքում տարածել է այս սքրին-շոթը՝ գրելով. «ԵՊՀ-ն ինչ աստիճանի է իջել, որ նիկոլական հայացքներով, բայց ոչ երբեք պրոֆեսիոնալիզմով ու գրագիտությամբ աչքի ընկած այս աղջկան հերիք չի ներկայացնում է որպես լրագրող, մի հատ էլ հրավիրում է ժուռնալիստիկայի ֆակուլտետ, որ ապագա լրագրողներին ինչ-որ բաներ սովորեցնի, իր փորձով կիսվի:
Հուսով եմ` բոլոր իշխանություններին միշտ հպատակ Նաղաշ Մարտիրոսյանը տեղյակ չէ, թե ինչ հանդիպում են կազմակերպել իր ղեկավարած ժուռնալիստիկայի ֆակուլտետում, հակառակ դեպքում ամոթից ու խայտառակությունից հավանաբար իրեն ցած կնետի քաղաքապետարանի լուսավորած էն գունագեղ կամուրջներից որևէ մեկից»: