FourFourTwo հրատարակությունը հերթական վարկանիշն է կազմել․ այս անգամ կազմվել է աշխարհի լավագույն մարզիչների վարկանիշը։
Առաջին տեղը զբաղեցրել է Խոսեպ Գվարդիոլան։ Լավագույն եռյակում են նաև Յուրգեն Կլոպը և Կարլո Անչելոտին:
Լավագույն տասնյակում ընդգրկվել են նաև հետևյալ մարզիչները՝ Արտետա, Տուխել, Հաու, Չավի, Դե Զերբի, Էմերի և Սիմիոնե։
Այս ցանկից 6 մարզիչ աշխատում է Անգլիայում, երեքը՝ Իսպանիայում, և միայն Տուխելն է ներկայացնում Բունդեսլիգան։
«Ինտերի» մարզիչ Սիմոնե Ինձագին չի ընդգրկվել տասնյակում, չնայած միլանյան թիմը գլխավորում է առաջնության մրցաշարային աղյուսակը և անցած մրցաշրջանում դուրս է եկել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ: Ինձագին վարկանիշում 20-րդն է։
Իսպանացի մասնագետ Ռաֆայել Բենիտեսը 44-րդ տեղում է, Մաուրիսիո Սարին՝ 34-րդ, Մասիմիլիանո Ալեգրին՝ 30-րդ, Ստեֆանո Պիոլին՝ 28-րդ, Վիչենցո Իտալիանոն՝ 21-րդ, Մաուրիսիո Պոչետինոն՝ 18-րդ, Ժոզե Մոուրինյուն՝ 15-րդ, Տեն Հագը՝ 12-րդ, իսկ Խաբի Ալոնսոն՝ 11-րդ։