
Երգչուհի Անուշիկ Ալավերդյանն ինստագրամյան իր էջում հրապարակել է երեխայի լուսանկար՝ հայտնելով, որ լույս աշխարհ է եկել նրա երկրորդ երեխան:
Երգչուհին լուսանկարին կից գրել է. «Մեր ձագուկը ծնվեց»:
Նշենք, որ երգչուհին պատրաստվում է շուտով օրորոցային երգերի ձայնասկավառակ ներկայացնել, իսկ ստեղծագործություններից մեկի հիման վրա նաև տեսահոլովակ են նկարահանել: