Բարբարա Սթրեյզանդը պատմել է Անդրե Աղասիի հետ սիրավեպի մասին
Advertisement 1000 x 90

Բարբարա Սթրեյզանդը պատմել է Անդրե Աղասիի հետ սիրավեպի մասին

Ամերիկյան դերասանուհի, երգչուհի Բարբարա Սթրեյզանդը պատմել է հայազգի թենիսիստ Անդրե Աղասիի հետ սիրավեպի ժամանակահատվածում տեղի ունեցած ուշագրավ դեպքի մասին:

Ինչպես գրում է Daily Mail-ը, Սթրեյզանդն այս մասին պատմել է My Name Is Barbra հուշագրությունում:

Աստղի խոսքով՝ իրենք ծանոթացել էին 1990-ականներին և չէին ցանկանում, որ ԶԼՄ-ներում խոսեին իրենց հարաբերությունների մասին, ուստի ամեն կերպ փորձում էին թաքցնել դրանք: Պատճառներից մեկը՝ նրանց տարիքային տարբերությունն էր: Ծանոթության ժամանակ Սթրեյզանդը 50 տարեկան էր, իսկ Աղասին՝ 22. նրանց միջև 28 տարվա տարբերություն կար:

Երգչուհու խոսքով՝ մի անգամ Աղասին իր հետ ընթրելու համար ստիպված է եղել թաքնվել իր մեքենայի բեռնախցիկում, որպեսզի պապարացիների համար աննկատ մնա ու հասնի ռեստորան:

Սթրեյզանդի պատմելով՝ դա տեղի է ունեցել 1993-ին Լոնդոնում: Նա ընկերների հետ գնացել է ռեստորան. ավելի ուշ նրանց միացել է Աղասին, որին վարորդն իրականում թաքցրել է մեքենայի բեռնախցիկում:

«Այն ժամանակ դա ծիծաղելի էր»,-նշել է Սթրեյզանդը: