Ավինյանի նոր օգնականը երգել է Էլթոն Ջոնի համար․ hraparak.am
Advertisement 1000 x 90

Ավինյանի նոր օգնականը երգել է Էլթոն Ջոնի համար․ hraparak.am

Երեկ հայտնի դարձավ, որ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն նոր օգնական է նշանակել` Արման Լազրյանին։ Լազրյանը ՔՊ-ի նախընտրական ցուցակի 46-րդ համարն է եղել, նա օպերային երգիչ է։ Լազրյանը 2018 թվականին բրիտանացի աշխարհահռչակ երգիչ Էլթոն Ջոնի հետ լուսանկար է հրապարակել՝ գրելով, որ ՀՀ նախագահի հրավերով առիթ է ունեցել երգել Էլթոն Ջոնի համար: Դա եղել է այն ժամանակ, երբ վերջինս եկել էր Հայաստան։ Այս մասին գրում է hraparak.am-ը։

Լազրյանը մի քանի անգամ լուսանկարվել է նաև Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նախկին տնօրեն Կոնստանտին Օրբելյանի հետ, ում օրվա իշխանություններն ուզում էին ազատել պաշտոնից, բայց կոլեկտիվի եւ մաեստրոյի պայքարի արդյունքում չկարողացան: Նա պաշտոնավարեց մինչեւ իր պայմանագրի ավարտը, որից հետո նշանակվեց Նյու- Յորքի քաղաքային օպերայի տնօրեն։ Լազրյանը 2013 թվականին մասնակցել է նաև «Հայաստանի ձայնը» նախագծին։



Նման նյութեր