Կապիտուլյանտի զրոյին օր օրի մոտեցող վարկանիշը հրատապ ռեանիմացիայի կարիք ունի․ Միքայել Գրիգորյան
Advertisement 1000 x 90

Կապիտուլյանտի զրոյին օր օրի մոտեցող վարկանիշը հրատապ ռեանիմացիայի կարիք ունի․ Միքայել Գրիգորյան

Միքայել Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Կապիտուլյանտն իր շայկով այժմ էլ ցանկանում է Սերժ Սարգսյանի վրա կարված գործին զուգահեռ նաև գումարի բռնագանձում ավելացնել: Նա այսօր դա հայտարերել է անձամբ իրեն ծառայող մի խոսափողի միջոցով դատարանի դահլիճում:

Նիքոլահպատակ շները իրենց իրավունք են վերապահում սենց փնթի գործերը կարել այն մարդկանց վրա, ովքեր իրենց հանձնած երկիրն են ազատագրել:

Սերժ Սարգսյանը Արցախ աշխարհը ազատագրած հերոս է, ում բարի անվան վրա ձեր կարովի գործերով ստվեր չեք գցի այ փնթի շներ:

Կապիտուլյանտի զրոյին օր օրի մոտեցող վարկանիշը հրատապ ռեանիմացիայի կարիք ունի: Ինչպես միշտ նիքոլը իր զրոյական վարկանիշի փրկությունը տեսնում է միայն Սերժ Սարգսյանին ինչ-որ «սկանդալին, կերան, խլեցին» գործերի մեջ ներքաշելով: Նիքոլը այս տարիների ընթացքում տենց էլ չհասկացավ, որ բոլորը չեն իր պես հոգով աղքատ և տեսակով բոմժ: Մարդիկ շատ վաղուց արդեն առաջնայինը երկրորդականից տարբերում են և լավ տեսնում են ու զգում են թե ինչ է նիքոլը բերել մեր բոլորիս գլխին: Նիքոլը իր մանկլավիկների միջոցով փորձում է ցույց տալ, որ ամենինչ կարգին է, բայց մարդիկ հիշողություն ունեն և շատ լավ տեսնում են, որ օրինակ Սերժ Սարգսյանի դեմ գործ կարելով իշխանությունները ինչ-որ մի կարևոր հարցից հանրությանը շեղում են: Թրքահպատակ շները լավ կանեն մի 6 մլրդ դոլարի բռնագանձման գործ հարուցեն իրենք իրենց վրա: Հենց այդքան ահռելի գումարի զենք նվիրեցին թշնամուն, իսկ հիմա որոշում են, թե ումից ինչքան փող բռնագանձեն:

Ամեն դեպքում, եզրափակելով գրվածս ասեմ, որ Սերժ Սարգսյանի անունը ոսկյա տառերով է գրվելու ՀՀ պատմության մեջ, և ոչ մի մելկիյ նիքոլական ժուլիկություն չի կարող Սերժ Սարգսյանի անվան վրա ստվեր գցի: Սերժ Սարգսյանը Հայրենիք ազատագրող Հերոսա, իսկ դուք անհայրենիք հողատու դավաճաններ:

Հ.Գ. նոր քրեական գործերի հարուցումը հաստատումն է այն փաստի. թե ինչքան է վախենում նիքոլի խումբը ՀՀ 3-րդ Նախագահ Սերժ Սարգսյանից»։



Նման նյութեր