Դուբայը կառուցում է աշխարհի ամենաբարձր «կանաչ» շենքը
Advertisement 1000 x 90

Դուբայը կառուցում է աշխարհի ամենաբարձր «կանաչ» շենքը

Դուբայը կառուցում է աշխարհի ամենաբարձր կանաչ շենքը. ավելի քան 300 մետր բարձրությամբ Wasl Tower-ը գովազդվում է, որպես աշխարհի ամենաբարձր կառույցներից մեկը, որը հիմնված է վերականգնվող էներգիայի լուծումների վրա․ նախատեսվում է դրա կառուցումն ավարտել 2024 թվականի երրորդ եռամսյակում:

Մոտ 167,733 քառակուսի մետր տարածքով խառը օգտագործման նախագիծը մշակվում է Wasl-ի կողմից: Այն ընդգրկում է բնակարաններ, գրասենյակներ, ռեստորաններ, Mandarin Oriental շքեղ հյուրանոցը՝ 259 սենյակներով և լողավազանով։

Շենքի ոլորուն ճարտարապետական ​​կառուցվածքը ոչ միայն տպավորիչ է, այլեւ համապատասխանում է անվտանգության, կայունության եւ էներգաարդյունավետության ժամանակակից պահանջներին:

«Wasl Tower-ը ներկայացնում է մեր շարունակական ջանքերը՝ ուղղված նորարարություններին եւ ավելի խելացի ու կայուն նախագծեր ստեղծելուն, որոնք կբավարարեն մարդկանց աճող կարիքները եւ ԱՄԷ-ի կլիմայական նպատակները» -ասել է Wasl Group-ի գործադիր տնօրեն Հեշամ Աբդուլլահ Ալ Քասիմը:

«Հյուրերի եւ բնակիչների առողջությունն ու բարեկեցությունը կարեւորելով՝ Werner Sobeck-ը եւ UNStudio-ն օգտագործել են մաքուր և վերամշակված նյութեր: Այս միջոցառումները, հստակ ծրագրված հանրային տարածքների եւ հարմարությունների հետ մեկտեղ, արտացոլում են Wasl Tower-ի ամբողջական մոտեցումը մարդկանց հարմարավետության նկատմամբ»,-ասել է UNStudio-ի հիմնադիր և գլխավոր ճարտարապետ Բեն վան Բերկելը: