Շակիրան պատմել է, թե ինչ է սովորել Ժերար Պիկեից բաժանվելուց հետո.
-Ո՞րն է լավագույն դասը, որ քաղել եք վերջին երկու տարում:
-Դասերից մեկը, որ ես սովորեցի, այն է, որ կարծում էի, որ շատ ավելի փխրուն եմ, քան իրականում էի: Ես հասկացա, որ մարդիկ մեծ տոկունություն ունեն և կարող են հաղթահարել ամեն ինչ։
Ես նաև հասկացա, որ ընկերությունն ավելի երկար է տևում, քան սերը, և որ լավագույն ուղերձը, որը կարող եմ փոխանցել երեխաներիս, այն է, որ նրանք պետք է լավ ընկերներ ունենան, ովքեր ապագայում իրենց հուզական աջակցությունը կլինեն, ինչպես իմն էր ինձ համար,-ասել է երգչուհին։
Շակիրան և Պիկեն բաժանվել են 2022 թվականի ամռանը՝ 12 տարվա հարաբերություններից հետո։
Հաղորդվում էր, որ ֆուտբոլիստը դավաճանել է երգչուհուն։ Զույգը երկու որդի ունի։