Լարի Գագոսյանը հայտնվել է Observer-ի՝ 2023 թ-ի Business of Art Power ցուցակում:
Գագոսյանը կայսրություն է կառուցել։ Այս տարի The New Yorker-ը երկար հոդված էր նվիրել նրան՝ ներկայացնելով, թե ինչպես է հայտնի դիլերը ձեւավորել արվեստի աշխարհը:
Նրա ընկերության եկամուտները գնահատվում են տարեկան 1 միլիարդ դոլար, նա ունի 300 աշխատակից աշխարհի 7 երկրների 19 պատկերասրահներում: Նա ներկայացնում է մեր ժամանակի մեծագույն արվեստագետներից շատերին: Նրա պատկերասրահները թանգարանային որակի ցուցահանդեսներ են կազմակերպում։ Նյու Յորքում նրա վերջին՝ Frieze տաղավարը, որտեղ ներկայացված էին Նան Գոլդինի աշխատանքները, հուզիչ էր եւ ցույց էր տալիս, թե որքան համընթաց է նա քայլում ժամանակի հետ: Եթե Լարին փռշտա, արվեստի շուկան գրիպով կվարակվի։
Չնայած իր ողջախոհությանը՝ իրավահաջորդին գտնելու հարցում Լարին դադաղում է։ Նա 78 տարեկան է եւ չունի ժառանգորդ, ինչը նշանակում է, որ վտանգված շատ բան կա: